National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.05.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1 / 4

ՀՀ ԱԺ կողմից 2001 թվականին ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում մայիսի 8-ն ամրագրվեց որպես «Երկրապահի օր»։

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց  «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու փառքով պսակած ազատամարտիկների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգեց նրանց հիշատակը։

ԱԺ նախագահը մասնակցեց Երկրապահ կամավորականների միության կողմից կազմակերպված միջոցառմանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը կատարեց հոգեհանգստի կարգ։

Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծեցին հայ ազատամարտիկների անձնուրաց սխրանքն ու կարեւորեցին նրանց անխորտակելի ոգով նոր սերնդի դաստիարակությունը։

Երկրապահի օրվան նվիրված քայլերթ կատարեցին եւ Արեւելյան մարտարվեստի իրենց հմտությունները ցուցադրեցին «Պատանի երկրապահ» ակումբի սաները։
 


20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am